Հյուսիսային պողոտայում ոստիկանները ուժ են կիրառել քաղաքացու նկատմամբ: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը, որը նաև ոստիկանների մասնակցությամբ տեսանյութն է հրապարակել։

Կադրերում երևում է, որ քաղաքացին հանգիստ կանգնած խոսում է ոստիկանների հետ, երբ հանկարծ կարմիր բերետավորները հարձակվում են նրա վրա և ուժ կիրառելով պառկեցնում գետնին։