Առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները:

Հիշեցնեմ, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար: Ուշադիր եղե՛ք և բաց չթողե՛ք պահը»,- գրել է նա: