5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական կենտրոնին:

Ըստ սեյսմոլոգների տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգում՝ Բեյրամ բնակավայրից 22 կմ հեռավորությամբ, 10 կմ խորությամբ եւ մարզի ամենամեծ քաղաք ու վարչական կենտրոն Շիրազից 239 կմ հեռավորությամբ:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21։48: Մոտ մեկ ժամ առաջ նույն տարածքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: