Չինաստանի Ուհան քաղաքում հիվանդանոցի կայանատեղիների արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի համաճարակի բռնկումը սկսվել է դեռևս 2019-ի օգոստոսին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների տվյալներին։

Նշվում է, որ մասնագետները, ուսումնասիրելով լուսանկարները, պարզել են, որ կայանած մեքենանների քանակը կտրուկ աճել և դեկտեմբերին հասել է գագաթնակետին: Փորձագետները համակարծիք են, որ նրանք հայտնաբերել են քաղաքում տարօրինակ գործընթացների անուղղակի ապացույցներ: Այս ապացույցները հաստատում են այլ գիտնականների վարկածը՝ համաձայն որի, կորոնավիրուսը Չինաստանի հարավում հայտնվել է ավելի վաղ և այն ունի բնական ծագում:

Բացի դրանից, հետազոտությունները ցույց են տվել, որ Baidu որոնողական համակարգում օգտատերերը մեծ քանակությամբ փնտրել են «հազ» և «փորլուծություն» բառերը 2019 թվականի վերջին բռնկված համավարակից 3 շաբաթ առաջ: