Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է որպես «թշնամի պետություն»: Հանրապետությունն իր 2020-2040 թթ. ազգային պաշտպանության մարտավարությունում նշել է, որ Ռուսաստանը «ագրեսիվ վարքագիծ» է դրսևորում և «ռազմականացնում է սևծովյան տարածաշրջանը»: Ռումինիայում վստահեցնում են, որ Ռուսաստանի վերաբերմունքը միջազգային կանոններին ու այդ երկրի գործողությունները «խորացնում են տարաձայնությունները որոշ արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի միջև»: Բուխարեստին անհանգստացնում են նաև Ռուսաստանի հարձակվողական բնույթի գործողությունները, հիբրիդային սարքավորումների կատարելագործումը, Մերձդնեստրում ռուսական զինամթերքի առկայությունը և Արևմտյան Բալկաններում ձևավորված իրավիճակը:
Հիշեցնենք, որ փետրվարին Ուկրաինան Ռումինիային առաջարկել էր միասին պայքարել ընդդեմ Ռուսաստանի: