«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» ժամանակին անդրադարձել էր, որ «Արմավիայի» սեփականատեր, գործարար Միկա Բաղդասարովը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մտերիմ կապեր հաստատի հայաստանյան նոր իշխանությունների, մասնավորապես` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այդ հարաբերությունների հաստատման հիմքում փոխշահավետ առաջարկ կար` Փաշինյանին կարող էր հետաքրքիր լինել նախկին իշխանություններից մերժված գործարարի փողերը, իսկ վերջինիս` Հայաստանում իր բիզնեսն ընդլայնելու արտոնությունները:

Կայացա՞վ այդ գործարքը, թե` ոչ, դժվար է ասել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` Բաղդասարովը նեղ շրջանակում ասել է, որ շուտով դիզվառելիք է ներկրելու Հայաստան բավական մատչելի գնով: Ըստ նույն լուրերի` Իրանից:

Այս տեղեկությունը հատկանշական է նաեւ այն առումով, որ տեւական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր բենզալցակայանները: Սակայն պարզվում է` իրավիճակ է փոխվել` Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունների վատթարացմամբ, թե Բաղդասարով-Փաշինյան նոր ձեւավորված կապերով պայմանավորված, ժամանակը ցույց կտա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում