Մեկ-մեկ մտածում եմ, թե որտեղ ես կլինեի և ինչով հիմա ընդհանրապես կզբաղվեի, եթե քեզ չհանդիպեի։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ նոր լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա կապակցությամբ.

«Մեկ-մեկ մտածում եմ, թե որտեղ ես կլինեի և ինչով հիմա ընդհանրապես կզբաղվեի, եթե քեզ չհանդիպեի:


Ու հասկանում եմ, որ գրեթե մեկ տասնամյակ առաջ ես, գտնելով քեզ, քո շնորհիվ իրականում գտա նաև ինձ:

Շնորհավոր ծնունդդ, իմ սեր, իմացիր, որ մեր պատմությունը դեռ նոր է սկսվում»: