Կորոնավիրուսի ցանկացած մահվան դեպքում պետք է հետաքննություն իրականացվի՝ դա է պահանջում եվրոպական կոնվենցիան։ Նաև պետք է այդ մահվան դիմաց փոխհատուցում տրվի։ Այս մասին երեկ իր հրապարակման մեջ ասել էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը հայաստանյան այս սոդոմ-գոմորի պայմաններում՝ հարցրինք նրան։ «Ես դա պնդում եմ։ Եվրոպական դատարանի նախադեպերով՝ յուրաքանչյուր մահվան փաստի կապակցությամբ պետք է նյութեր նախապատրաստվեին, ինչը չի արվել։

Ի դեպ, շատերը կորոնավիրուսի մահերը համեմատում են պատերազմական ժամանակաշրջանի մահերի հետ, որի ժամանակ քրեական վարույթներ չեն հարուցվում, սակայն արտակարգ ռեժիմի ժամանակ այլ սկզբունքներ են գործում, և քրեական նյութերի հարուցումն անհրաժեշտություն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։