Նախօրեին Hraparak.am—ը գրել էր, որ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքն արագացնելու եւ արտակարգ դրության պայմաններում նման աղմկոտ խնջույք կազմակերպելու պատճառն այն է, որ փեսացուի տատիկներից մեկը վատառողջ է եւ կարող է չապրել մինչեւ արտակարգ դրության ավարտը։ Այսօր Փաստինֆո կայքը տեղեկացրել է, որ մահացել է Դավթյանի կնոջ մայրը։

Հիշեցնենք, որ այդ հարսանիքն էր Արտակ Դավթյանին պաշտոնանկ անելու պատճառը։