Mamul.am-ը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի տարեկան հայտարարագիրը։

Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանն ունեցել է 2011թ․ արտադրության, 2012թ․ ձեռք բերված HYUNDAI մակինիշի ավտոմեքենա, որը հուլիսին 4 մլն 550 հազար դրամով վաճառել է։ Վաճառքից ստացված գումար Փաշինյանը ավանդ է դրել բանկերից մեկում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է կանխիկ 790 հազար դրամ և 1800 դոլար։ Մինչ վարչապետի հայտարարագրած կանխիկ գումարը տարվա սկզբին և վերջին նույնն է եղել, նրա բանկային հաշվի վրա առկա 276 հազար 10 դրամը, 297 դոլարը և 5 եվրոն տարվա վերջին փոփոխության են ենթարկվել։ Տարեվերջին Փաշինյանը բանկային հաշվի վրա ունեցել է 3 մլն 333 հազար 423 դրամ և 320 դոլար։
2019 թ․ ընթացքում վարչապետի աշխատանքի վարձատրությունը կազմել է 11 մլն 644 հազար 725 դրամ։ 2 մլն 406 հազար 865 դրամ էլ Փաշինյանը եկամուտ է ունեցել «Անտարես» ՍՊԸ-ից։

Վարչապետի ընտանիքից անշարժ գույք ունի նրա տիկին Աննա Հակոբյանը։ Նա հայտարարագրել է բնակարան Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում։
Աննա Հակոբյանը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց՝ RENAULT, NISSAN և VAZ մակնիշի։ Նա տարեսկզբին ունեցել է 523 դոլար և 275 հազար 512 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 904 հազար 863 հազար դրամ և 183 դոլար։ Բացի այդ, Աննա Հակոբյանը հայտարարագրել է նաև 1000 դոլար կանխիկ գումար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում