ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ-որ բացատրություն կա՞ սրան.

Այս անձնագիրը ինձ տրամադրել է այս տիկնոջ ամուսինն ու հորդորել է հրապարակել: Մարինան ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո Արցախից Մարինային ուղարկում են Երևան և Դավթաշենի անձնագրային բաժանմունքում մեկ տարի առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, նա ստանում նոր անձնագիր, որը վավեր է մինչև 2029 թվականն ու որտեղ որպես ծննդավայր նշված է Ադրբեջան, իսկ որպես գրանցման վայր` Մարտունու շրջան, գյուղ Ճարտար:

Հիմա էսպիսի մի հարց. եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում ևս գրել Ադրբեջան: Ի դեպ, 90-ականներին նման դեպքերում ծննդյան վայր գրում էին Հայաստան, հաշվի առնելով, որ Արցախը դեռևս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ:
Սա որպես հարց դնում եմ քննարկման` ադեկվատ լուծում գտնելու համար, իսկ անձնագրայինի նոր պետին խնդրում եմ փոխել Մարինայի անձնագիրն ու մաքրել Ադրբեջան անունը»: