Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը հրապարակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 2019թ. տարեկան հայտարարագիրը:

Նախարարի բանկային հաշվի դրամական միջոցները 2019թ. սկզբին կազմել է 1 միլիոն 231 հազար 663 դրամ, իսկ 2019թ. վերջին՝ 4 միլիոն 244 հազար 686 դրամ։ Կանխիկ դրամը 2019թ. սկզբին կազմել է 230,000 դրամ, իսկ նույն տարվա վերջում՝ 1 միլիոն 290 հազար դրամ:

Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները որպես նախարար 2019թ. կազմել է 16 միլիոն 876 հազար 392 դրամ, իսկ որպես Երևանի պետական համալսարանի դասախոս՝ 142,172 դրամ:

Արայիկ Հարությունյանի՝ 2018 և 2019 թթ. հայտարարագրերում բացակայում են շարժական և անշարժ գույքի վերաբերյալ տվյալները: