Ձեզ քննադատողներն ասում են, որ Ձեր սեփական ամբիցիաների պատճառով չեք օգտագործում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի և «Նաիրի» ԲԿ-ի ռեսուրսը․ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողի հարցին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց.

«Ոչ մի անձնական ամբիցիա չկա և չի կարող լինել, և ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքներին համապատասխան, և այդ սկզբունքները միշտ լինելու են և այո՛, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետև սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, զբաղվում է այլ հիվանդություններով ևս»:

Նախարարը նշեց, որ որոշում է կայացվել՝ «Նաիրի» ԲԿ-ն ընդհանրապես չի մասնակցելու կորոնավիրուսի բուժմանը՝ բազմաթիվ առումներով, այդ որոշումն ուժի մեջ է, և դա ճիշտ որոշում է: