Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից մարզերում «Հայրենիք» կուսակցության տարածքային գրասենյակներ բացելը, պարզվում է, տհաճ միջադեպերով է ուղեկցվում:

Մասնավորապես՝ վերջերս Վանեցյանը գրասենյակ բացեց Վանաձորում, որի ղեկավար նշանակվեց Վահե Դոխոյանը: Դոխոյանը նախկին ՀՀԿ-ական է, և լոռեցիները միանգաից հասկացան, որ «Հայրենիքը» ՀՀԿ-ի շարունակությունն է, նրա հոգեզավակը:

Բացի այդ, գրասենյակի բացման հենց հաջորդ օրը կուսակցության գրասենյակի առաջ մի մեծ կույտ կեղտ է հայտնվել, որով վանաձորցիները իրենց վերաբերմունքն են արտահայտել այդ գրասենյակի ու դրա գործունեության նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: