Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ վերջին տվյալները ներկայացնելուց հետո, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դառնացած եմ ո՛չ միայն թվերի հետ կապված․ էսօր աշխատանքի եկել եմ Սևանից։ Նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները։ Սկսել եմ մտածել, որ էստեղ խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից․․․ Էնպիսի զգացողություն է, որ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք․ ուզում էի իջնեի, ասեի՝ կանգ առեք, ժողովո՛ւրդ ջան։ Սենց մենք գնում ենք շատ վատ տեղ»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով․ «Մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ։ Ամեն մեկը ինքը պետք է կատարի կարգից բխող պայմանները, ուրիշից պահանջի կարգի պահպանում»։