ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը գրել է.


«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն։

Դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը, նյութեր նախապատրատելու համար»։