Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Համբերություն եմ մաղթում 111-ամյա արցախուհու մեծ գերդաստանի յուրաքանչյուր անդամին: Նրա՝ համապետական ընտրությունների ժամանակ դրսևորած համառությունն ու հայրենասիրությունն ամենավառ տպավորությունը թողեցին ինձ վրա:

Լույս իջնի հոգուն…»: