ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Ինձ համար չկա որեւէ հարցի լուծում՝ առանց ժողովրդի կամքի արտահայտման»:

Տեսանյութը ներառում է արխիվային կադրեր վարչապետի անցած ուղուց, Թավշյա հեղափոխությունից, ինչպես նաև հատվածներ հարցազրույցներից: