Այս պահին Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում «Կովիդ 19» ախտորոշմամբ 40 պացիենտ, որոնցից երեքին այսօր են տեղափոխել կլինիկա: Այս մասին հայտնել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն։

Новости-Грузия-ի հաղորդմամբ՝ Էնդելաձեն հայտնել է, որ նոր հիվանդների վարակման աղբյուրն արդեն հայտնի է:

«Նրանցից մեկը դասվում է Սաբուրթալոյի կլաստերին, իսկ երկուսը կարանտինային գոտում են եղել․ նրանցից մեկը ժամանել է Մոսկվայից, մյուսը՝ Երևանից»,- ասել է Էնդելաձեն: