«Բազմաթիվ լրագրողների հարցումներին ի պատասխան, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինստագրամում պաշտոնական էջ չունի»,-այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:

Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով Ինստագրամյան էջում հետևյալ բովանդակությամբ գրառում էր հայտնվել:

«Ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ եւ դրա ժամկետը մոտենում է»: