ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերներն արդեն իսկ անցել են աշխատանքի՝ կովիդով զբաղվով 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար, այն, իրապես, օգտակար է լինելու մեզ համար»: