Համացանցում հրապարկվել է լուսանկար, որտեղ Նապոլեոն Ազիզյանի ենթադրյալ գրությունն է՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին: Գրության մեջ կարդում ենք. «Պարոʹն Ծառուկյան, ես քեզ հավատարիմ, նվիրված եմ և այդպիսին կմնամ մինչև վերջ.․․ Եթե գոնե 1 ագամ կնկատեք, որ իմ ասածը, իմ պահվածքը, իմ ասածները չեն համապատախանում, ուրեմն ես աշխարհի ամենաանբարոյական մարդն եմ»։

Նշենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման պարտավորագիր էր վերագրվել Նաիրա Զոհրաբյանին, Սերգեյ Բագրատյանին: