«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ շենքի շրջակայքում Ծառուկյանի կողմնակիցների կազմակերպած հավաքին չեն մասնացել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:

Մեր տեղեկություններով՝ Քոչարյանի գրասենյակում այս հարցով քննարկում է եղել, նույնիսկ առաջարկ է եղել, որ իրենք էլ մասնակցեն հավաքին, քանի որ այն նաև հակակառավարական է, սակայն այս առաջարկը մերժվել է այն հիմնավորմամբ, որ Ծառուկյանն էլ արգելել էր իր թիմակիցներին մասնակցել ի պաշտպանություն Քոչարյանի կազմակերպվող հավաքներին, որպեսզի ինքը հանկարծ չասոցացվի Քոչարյանի աջակիցների հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում։