«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունում թիվ մեկ մարտական դրություն է հայտարարված: Գագիկ Ծառուկյանին առնչվող մի քանի սցենարներ քննարկելուն զուգընթաց, քննարկվել է նաեւ դրանց կիրառման դեպքում իմքայալական պատգամավորների սպասվելիք վարքագիծը:

Բացի նրանից, որ Փաշինյանը կանչել է Արարատ Միրզոյանին եւ զգուշացրել, որ գիտի` Ծառուկյանի հետ Միրզոյանն ու Ավինյանը խաղեր են տալիս, ինչի դիմաց Միրզոյանը, ժողովրդի բնորոշմամբ ասած, ստիպված է եղել «քֆուր» ուտել, առավել մտահոգիչ է խորհրդարանում գլխավոր դատախազի ներկայանալու, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դեպքում փակ գաղտնի քվեարկության ժամանակ յուրային պատգամավորների դրսեւորումը։

Արդյոք նրանք դեմարշ չե՞ն անի: Այդպես էլ չեն կողմնորոշվել` ինչպես վերահսկեն քայլականների քվեարկությունը. հիշենք` ժամանակին պատգամավոր Փաշինյանը ՀԱԿ-ի կասկածները փարատելու համար գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ընտրության ժամանակ նկարել էր իր քվեաթերթիկը. չի բացառվում` նույն սխեման կիրառեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում