Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 01:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամա­լիր­ից դեպի Սեւերսկի թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Տեր-Գաբրիելյան եւ Օզանյան փողոցների խաչմերուկում «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Մ․, ծնված 1998 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը (Գուրգեն Ա․) ստացել են մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները Գուրգեն Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: