Ընթանում է Ազգային ժողովի հերթական նիստը: Օրակարգում են շուրջ երկու տասնյակ օրենքի նախագծեր: Այսօրվա նիստին կքննարկվի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին և վերջինին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը: