Խորհրդարանը քիչ անց կքննարկի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ԱԺ շենքի դիմաց, որտեղ հավաքվել են Ծառուկյանի աջակիցները։

Ի դեպ, մամուլում լուրեր կան, որ «Արարատ-ցեմենտ»-ի, «Շանգրի Լա»-ի, «Առինջ Մոլ»-ի աշխատակիցներին տեղեկացրել են ակցիաների մասին և նախապատրաստել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել է Գ․ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը։