«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը միանշանակ չի ընդունվել նաեւ «Իմ քայլը» խմբակցությունում: Մեզ ասացին, որ Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Սասուն Միքայելյանը մտերիմների մոտ տղամարդու խոսք է տվել, որ կողմ չի քվեարկելու նրա՝ պատգամավորական անձեռնմխելիությունը դադարեցնելու հարցին:

Չնայած քվեարկությունը փակ, գաղտնի է, բայց, ըստ տեղեկությունների, քաղաքական որոշում է կայացվել, որպեսզի բոլորը մեկ մարդու նման կողմ քվեարկեն, թեպետ պահանջվում է ԱԺ 3/5-ի քվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում