«Կոմերսանտ» թերթը գրում է, որ «Հայաստանի խորհրդարանը բավարարեց գլխավոր դատախազի պահանջը` «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից` թույլ տալով հարուցված քրեական գործում վերջինիս ներգրավել որպես մեղադրյալ: Ծառուկյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբերի գործունեության վերաբերյալ»:


«Կոմերսանտ»-ի հեղինակների փոխանցմամբ՝ «հունիսի սկզբին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի լուծում երկրում առկա խնդիրները և չի կատարում իր նախընտրական խոստումները: Նրա կարծիքով՝ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է փոխել կառավարության կազմը»։


«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը գրում է․ «Երևանում ոստիկանությունը ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտից ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի և Գագիկ Ծառուկյանի համակիրներին է բերման ենթարկել։

«Ինտերֆաքսի» թղթակիցը ականատես է եղել տաս անձի բերման ենթարկման դեպքի: Ոստիկանությունը հայտարարում է, որ տարբեր բաժիններ է բերվել 48 անձ»:
«Ռիա Նովոստին» գրում է, որ «Ազգային ժողովն այսօր երկու փակ գաղտնի քվեարկություն է անցկացրել, որոնցով բավարարել է Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները: Քվեարկությանը մասնակցել են 87 պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել միջնորդություններին»: «Ռիա Նովոստին» գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիբերալ ուղղությամբ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է Ծառուկյանի կողմից 2004 թվականին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացնում են 25 պատգամավոր»։


«Կավկազսկիյ ուզել» էլեկտրոնային պարբերականը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավիճակին և իր «Հայաստանի խորհրդարանը Գագիկ Ծառուկյանին զրկեց անձեռնմխելիությունից՝ ցույցերի ֆոնին» հոդվածում մեջբերում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը ԱԺ-ում, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթներից հատվածներ։ Հոդվածի վերջում նշվում է, որ կայքում ներկայացված է նաև Գագիկ Ծառուկյանի կենսագրության մասին հոդվածը։


DW-ն նույնպես անդրադարձել է խորհրդարանում ծավալվող իրադարձություններին։
Հոդվածում նշվում է, որ ավելի վաղ ոստիկանությունը կասեցրել է ԱԺ շենքի դիմացից Գագիկ Ծառուկյանի աջակիցների՝ հավաք անցկացնելու փորձերը: Խոսելով իրենց գործողությունների դրդապատճառների մասին՝ իրավապահ մարմիններն անդրադարձել են արտակարգ դրության պայմաններում զանգվածային ցույցերի արգելքին, որոնք պարտադրված են կորոնավիրուսային համաճարակի իրավիճակով:

Առավել մանրամասն՝ ում