Կորոնավիրուսը և դրանից բխող սահմանափակումները վերադառնում են Պեկին։
Ութ շաբաթվա ընթացքում վարակի ոչ մի դեպք չարձանագրվելուց հետո մայրաքաղաքի որոշ շրջաններ կրկին արգելափակվել են, իսկ քաղաք ժամանող և այնտեղից դուրս եկող մարդիկ ստիպված են եղել ենթարկվել մեկուսացման:
Այն փաստը, որ այս բռնկումը կենտրոնացված է սննդի շուկայում, չի բացառում, որ սա վարակի երկրորդ ալիքն է։


Սակայն ներկայումս Չինաստանն օգտագործում է վերահսկողության ամենախիստ միջոցներից մի քանիսը և չի կորցնում իր ժամանակը՝ կանխելու վարակի երկրորդ խոշոր ալիքը:


Պեկինի Ֆենգթայի թաղամասում գտնվող «Քսինֆադի» շուկան, որը բռնկման կենտրոնն է՝ մատակարարում է մայրաքաղաքի պտուղ-բանջարեղենի ավելի քան երեք քառորդը:
Այն նաև ծովամթերքի և մսի մեծածախ մատակարար է:
Շուկան փակվել է ուրբաթ երեկոյան, և տարածքի նախնական փորձարկումները հայտնաբերել են կորոնավիրուսի հետքեր տախտակների վրա, որոնք օգտագործվում են ներմուծված սաղմոնը կտրելու համար:
Այդ իսկ պատճառով բոլոր խանութներից և ռեստորաններից հանվել են սաղմոնի արտադրանքները։


Թե ինչպես է վիրուսը հայտնվել սաղմոնի արտադրանքում, դեռ պարզ չէ, բայց Չինաստանի իշխանությունները նշում են, որ համոզված են՝ այն ծագումով Եվրոպայից է։
Բարեբախտաբար, վերջին օրերին շատ քիչ COVID-19 դրական դեպքեր են արձանագրվել:


Երկուշաբթի առավոտվա դրությամբ, վերջին չորս օրվա ընթացքում 79 նոր դեպք է գրանցվել, հիմնականում՝ շուկայի աշխատողներ, ովքեր այնտեղ են աշխատել կամ այդ մարդկանց հետ շփումներ են ունեցել:


Առնվազն երեք այլ նահանգներում գրանցվել են նոր դեպքեր, որոնք կապված են Պեկինի բռնկման հետ:
«Քսինֆադի» շուկայի մենեջերը, ինչպես նաև շրջանի երկու պաշտոնյաներ, աշխատանքից ազատվել են վիրուսի հայտնվելուց հետո՝ դրա տարածումից խուսափելու համար:


Անցյալ շաբաթ ջերմության ստուգումը գրասենյակներում և բնակելի համալիրներում դադարեցվել է։


Բժշկական կոդերի սկանավորումը սուպերմարկետներում և ռեստորաններում թուլացվել է։
Նախատեսվում էր այս շաբաթ լողավազանների վերաբացում և տարրական դասարանների երեխաների վերադարձ դպրոց, սակայն այս բոլոր պլանները չեղակրկվել են։


Ենթադրվում է, որ Չինաստանն այն վայրն է, որտեղ առաջին անգամ հայտնվել է Covid-19-ը, Ուհանը եղել է նախնական էպիկենտրոնը։ Երկիրն, ինչպես ասում են՝ մեկ անգամ արդեն հաղթել է իր պատերազմը։
Այս նոր բռնկումը Պեկինում, թեև փոքր է, սակայն նախազգուշացում է, որ այս վիրուսը կարող է կրկին հայտնվել նույնիսկ ամենախիստ պայմաններում և վայրերում:

Աղբյուր՝ https://mamul.am/am/news/181492