«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր՝ քան քաղաքական հաշվեհարդար՝ քաղաքական ուժի ղեկավարի հանդեպ։ «Միջազգային հանրությունը, եվրոպական կառույցներն ուշի ուշով հետևում են ԲՀԿ-ի ու Գ․ Ծառուկյանի հանդեպ ընթացող ռեպրեսիվ գործընթացներին․․․

Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական ու քաղաքական բեսպրեդելը՝ ԲՀԿ-ն բոյկոտում է նիստն ու հենց հիմա լքում նիստերի դահլիճը»,- ասաց Աբովյանը։