«Գագիկ Ծառուկյանի դատը տեղի կունենա այսօր ժամը 19:00-ին՝ Շենգավիթի նստավայրում»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Միջնորդությունը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը։