ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնությանը, հայտարարել է․ «Ինչ կորոնավիրուսի պանդեմիան սկսվել է, ԼՀԿ-ն իրականացնում է ընթացիկ մոնիթորինգ՝ ով ինչ է ասել ու արել։ Քննիչ հանձնաժողովը կարող է ավելի խորը գնալ։

Եթե նախաձեռնենք քննիչ հանձնաժողով, ապա այն, կանոնակարգի համաձայն, կարող է ձևավորվել սեպտեմբերին։ ԼՀԿ-ի որոշումը հետևյալն է՝ մենք քննիչ հաձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք՝ պայմանով, որ այն նախագահի ԼՀԿ ներկայացուցիչը, ինչո՞ւ, որովհետև մեր գաղափարն է․․․»։