Կառավարության նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Մեզ չի հաջողվում թվերն իջեցնել ու գիտենք պատճառը՝ հակահամաճարակային կանոնները համատարած չեն պահպանվում, ու մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել՝ դրանք պահպանելու նպատալով»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք՝ այսօր կորոնավիրուսի 665 նոր դեպք է գրանցվել։

«Վարակի տարածման աղբյուր են հանդիսանում բակերում մարդկանց կուտակումները, քաղաքացիների՝ բանկերի, ոստիկանության անձնագրային բաժինների և այլ կառույցների մոտ հերթ չպահելը․․․ Ձևավորվել են կարգախմբեր, որոնք ամեն օր կիրականացնեն վերահսկողական գործառույթներ»։