«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած կորոնավիրուսային համավարակին, զինված ուժերի շարքային կազմի ամառային զորակոչը չի հետաձգվի և կսկսվի հուլիսի մեկից: Միակ տարբերությունը կլինի այն, որ վեց ամիս ծառայած զինծառայողները չեն ստանա իրենց հասանելիք 10-օրյա արձակուրդը:

Հրամանատարությունը զինվորներին խոստացել է, որ արձակուրդը կտրամադրվի, երբ վարակվելու վտանգը վերանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: