Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր 77 տարեկանում կորոնավիրուսից մահացավ հայրս՝ Աքիլես Մարտիրոսյանը։ Ընտանիքի որոշմամբ, հոգեհանգստի արարողություն չի կազմակերպվի, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա միայն ընտանիքի մասնակցությամբ»:


Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ հայրը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուս հարազատները բուժում են ստանում տանը: