Մահացել է հայտնի ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին։ Նա ծնվել է 1951 թվականի հուլիսի 29–ին Երևանում։ Սուրեն Ռշտունին 90-ականների վերջերից Առաջին ալիքի գլխավոր ռեժիսորն էր: 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։


Մի շարք տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր էր. «Սիրված երգեր» (1997թ.), «Գարնանային պատմություններ» (1998թ.), «Մենք ենք, մեր հայերը» (1998թ.), «Ձմեռային գիշերվա հեքիաթը» (1999թ.), «Սիրո աստղ» (2004թ.), «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ» (2010թ.) և այլն:
2006թ-ին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ մրցանակի, 2013-ին՝ ՀՀ նախագահի պատվոգիր-շնորհակալագրի 4-րդ համահայկական խաղերի կազմակերպման համար, և Մովսես Խորենացու մեդալի։