Շատ հայտնի շրջանակներ երեկ երեկոյան, ինձ համար շատ հայտնի պատճառներով տարածում են ցնորամիտ տեղեկություններ առ այն, որ քաղաքականությունից 2018 թվականին դուրս եկած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և Իմ քայլը խմբակցության իմ կողմից շատ հարգելի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրել։ Հայտնում եմ, որ սկզբունքորեն ինձ համար մերժելի են բոլոր այն ուժերը, գործիչները որոնք երբևէ, որևէ կերպ, որևէ ձևաչափով գործակցել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, ուղղակի կամ անուղղակի պատասխանատու են Մարտի 1-ի ոճրագործության համար։ Ինձ համար Արթուր Բաղդասարյանը ուղղակի հանցակից է Մարտի 1-ի ոճիրի մեջ, չխոսեմ նրա դերակատարությունը կոալիցիայում թե Քոչարյանի, և թե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջաններում։ Տարածվող անհեթեթ լուրը ցնդաբանություն է և ոչ ավելին։


Միևնույն ժամանակ այս լուրի անտաղանդ հեղինակների անբարոյական տերերին ուզում եմ հիշեցնել, որ ինձ, ի տարբերություն ձեզ, հայտնի են ձեր բոլոր համաձայնությունների և ստորագրված ու չստորագրված հուշագրերի բովանդակության այնպիսի անհերքելի մանրամասներ, որոնց բացահայտումը անհամատեղելի կդարձնի ձեր գործունեությունը քաղաքականության մեջ։

Հանդարտվեք ու վեր ընկեք տեղներդ․․․