169.am-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար 2 միլիարդ դրամ գրավ վճարելու համար աջակցելեն Սամվել Կարապետյան («Տաշիր գրուպ»), Սերգեյ Համբարձումյան («Մոնարխ»), «Սիստեմա» Բաժնետիրական կորպորացիա (Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերության Խորհրդում անկախ տնօրեն է աշխատում արդեն 10 տարի, Կորպորացիան պատկանում է ռուսաստանցի խոշոր գործարար Վլադիմիր Եվտուշենկովին), գործարար և բարերար Գեննադի Ստեփանյան (ՌԴ)։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ ճշտելու համար այս տեղեկությունը, սակայն կապ հաստատելուց հետո լրացուցիչ մանրամասներ կներկայացնենք։