Չինաստանում երիտասարդ տղայի ականջի մեջ պայթել է հանրահայտ «AirPods» ապրանքանիշի անլար ականջակալներից մեկը։ Այս մասին հայտնել է GizmoChina-ն՝ հղում անելով չինական սոցկայքերին։


Իրադարձությունը տեղի է ունեցել մայիսի 19-ին։ Չժենչժոու քաղաքի 23-ամյա երիտասարդն անլար ականջակալների օգնությամբ հռախոսով խոսելիս է եղել, երբ այդ պահին աջ ականջակալը պայթել է։

Բժիշկները երիտասարդի մոտ հայտնաբերել են ականջի մաշկի վնասվածքներ և ականջի խոռոչում արնահոսության հետքեր։ Չնայած հակաբորբոքային դեղամիջոցներով երկօրյա բուժմանը՝ տուժածը բողոքում է լսողության հետ կապված խնդիրներից:
Ինչպես հայտնում է չինական «Weibo» կայքը՝ երիտասարդը ականջակալները գնել էր «Apple»-ի գործընկեր խանութներից մեկից։ Անսարք ականջակալներն ուղարկվել են ընկերություն՝ դեպքի պատճառները պարզելու համար։ Տուժածին վճարվել է փոխհատուցում։


Սոցկայքերում շրջանառվում են նյութեր, որտեղ վերջին ծրագրային թարմացումներից հետո, «Apple» ընկերության օգտատերերը հայտնում են սարքի տեխնիկական թերությունների մասին»։