Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատվելուց հետո, ծրագրում է շարունակել վերականգնողական բուժումը, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։


«Քոչարյանը նախատեսում է մեկ շաբաթվա ընթացքում ավարտել վերականգնողական բուժումը, գնահատել ներկայիս ներքաղաքական իրավիճակը, նախանշել տեսանելի ապագայի ծրագրերը»,- ասել է Սողոմոնյանը: