Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի գրառումը՝ նշելով. «Խայտառակություն, որ ասում ենք ԱԱԾ-ն պետք է ազատել ԿԳԲ-ից, հենց նաև նման փաստերն են հիմնավորում»։

Վարդինե Գրիգորյանն ավելի վաղ գրել էր․ «Անսալով ԱԱԾ հորդորին՝ ուղարկեցինք 2017թ․ երկարաժամկետ դիտորդության ու ամբողջական դիտորդության զեկույցները, հորդորեցինք ուշադրություն դարձնել ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի վերաբերյալ տվյալներին։

Ծանուցումից իմացանք, որ ԿԳԲ-ն անմահ է և ամենուր»։