Ռուսական «Коммерсантъ»-ն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին։


Թերթը գրում է, որ «մեկ օրվա ընթացքում Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը։ Այժմ Սահմանադրական դատարանի երեք անդամների լիազորությունները կդադարեցվեն, իսկ գործող նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա շարքային դատավոր: Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո չեզոքացնում է ներկայիս իշխող էլիտայի կազմում իր հիմնական հակառակորդին: Պատգամավորներն այնքան էին շտապում ընդունել փոփոխությունները, որ նույնիսկ չէին սպասել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին»։ Հոդվածի հեղինակը գրում է նաև, որ «Իմ քայլը»՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հասավ իր նպատակին, որին ձգտում էր վերջին ամիսներին: