Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է Ռուսաստանի նախագահի հետ «մութ սենյակում» ունեցած առանձին հանդիպման մասին, որ տեղի է ունեցել 2006 թվականին։ «Լենտան» փոխանցում է Վրաստանի նախկին առաջնորդի պատմությունը։

«Պուտինն ինձ տարավ ինչ-որ առանձնացված մութ սենյակ, մագիլները խրեց ոտքիս մեջ ու սպառնաց պատերազմով։ Զրույցը դեմ առ դեմ էր», – պատմել է Սաակաշվիլին։

Նա նշել է, որ դա տեղի է ունեցել Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Սաակաշվիլիի խոսքով` Պուտինը չէր կատակում։