«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական գործընթացների մասին, ասել է. «Այնպես չէ, որ Նիկոլը գյուտ արեց՝ Ծառուկյանին մեղադրելով: Այսպիսի բան եղել է բոլոր իշխանությունների օրոք՝ իշխանությանը քննադատողների հետ այսպես են վարվում»:

Հարցին՝ ի՞նչ է այս դեպքում սպասվում, Շանթ Հարությունյանը պատասխանել է. «Բոլոր գործարարները, ովքեր Նիկոլի դեմ չեն պաշտպանելու Քոչարյանի վերադարձը կա՛մ բանտում են լինելու, կա՛մ քրեական գործեր են հարուցվելու նրանց նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: