Դերասան Սարգիս Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 


«Երկար ժամանակ չէի ցանկանում տեղադրել այս գրառումը: Մտածում էի, որ ինչպես ամեն բան, այնպես էլ այս ատելության մղձավանջը մի օր կնահանջի, ու գրածս հրապարակելու կարիք չի լինի: Բայց ինչպես տեսնում եմ՝ սխալվեցի...Այն, ինչ կատարվում է սոցցանցերում՝ հատկապես ֆբ-ում, անցնում է բարոյական բոլոր սահմանները:

Ուզում եմ պատմել, թե ինչն էր պատճառը, որ ես դուրս եկա ֆբ-ից: Մի օր հեռախոսս մոռացել էի տանն ու երբ աշխատանքից վերադարձա, աղջիկս հարցական նայեց ինձ ու տվեց հարցեր, որոնք հուզեցին մինչև հոգուս խորքը: Հասկացա, որ մտել է իմ էջ ու ենթադրեցի, թե ինչ է սպասվում ինձ... Հավատացեք` գրեթե բոլոր հարցերից հետո իմ պատասխանը եղել է ցավալի լռությունը: Ի՞նչ պատասխանես, ո՞նց պատասխանես... Հարցերը բազմաթիվ էին ու շոկային: Պապ, մենք հայ չե՞նք...Եթե հայ ենք, ինչի են քեզ գրում, որ դու դավաճան ես... Ղարաբաղցիները հայ չե՞ն...Եթե հայ են, ինչի՞ են ասում քեզ շուն Ղարաբաղցի... Մաման փիս խոսքեր չի ասում, ինչի՞ են մեծ տոտաները վատ բառեր գրում քեզ... Դու մամային չես սիրու՞մ...Եթե սիրում ես, ինչի՞ են ասում, որ դուք կեղծավորություն եք անում... Դու լիքը զինվոր ընկերներ ունես, իրանք կռվում են թուրքերի դեմ...Քեզ ինչի են թուրք ասում, ուրեմն՝ ընկերներդ քո դեմ են կռվու՞մ... Դու ասում ես, որ մի բուռ հայ ենք մնացել ու իրար հետ մի ընտանիքի պես պիտի հաշտ ու համերաշխ ապրենք...Բա ինչի՞ են իրար նեղացնում...Ախր ընտանիքում պիտի բոլորը իրար սիրեն, հարգեն...

6STOPPED
Այս հարցերից հետո աղջկաս պինդ գրկեցի ու ասացի. «Բալես, դու զգում ես չէ՞ իմ ջերմությունը, դու գիտես թե ես քեզ ինչքան եմ սիրում...Նույնն էլ մայր Հայաստանը, որպես ծնող իր բոլոր զավակներին սիրում է, ուղղակի պետքա դուրս գալ ֆբ-ից ու ապրել իրական կյանքով, ոնց որ ես և դու, ու այդ ժամանակ համոզված եմ, որ նայելով իրար աչքերի մեջ` մենք կբարիանաք ու կհասկանանք, որ բոլորիս ազգանվան վերջը ՅԱՆ է, ու մենք քույր ու եղբայրներ ենք...

Հաջողություն Ֆեյսբուք...Ես սիրում ու գնահատում եմ կյանքը, ոչ թե պատրանքը...»: