Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը և նախագահ Հրայր Թովմասյանը արձակուրդ են վերցրել, իսկ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը կատարում է ՍԴ նախագահի գործառույթները։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունները այսօրվանից մտան ուժի մեջ։

Ըստ այդ փոփոխությունների՝ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։


Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։