Այսօր 60 տարեկանում կյանքից հեռացել է հումորիստ, դերասան Գեւորգ Դոդոզյանը: Մահվան պատճառ է դարձել բրոնխիալ ասթման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասան Լենդ Մկրտչյանը։

Գեւոն հայտնի է իր երգիծական մանրապատումներով: Վերջին տարիներին հանդես էր գալիս Սունդուկյանի անվան թատրոնում: Նկարահանվել է «Ոսկե դպրոց» կատակերգական բազմասերիանոց հեռուստասերիալում:

Ցավակցում ենք Գեւորգ Դոդոզյանի ընտանիքին եւ ընկերներին: