Ինչպես արդեն հայտնել ենք, մեծ հրավառությունից շուրջ կես ժամ անց խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի տարածքում: Այս պահին 14 մարտական հաշվարկ և 120 փրկարար պայքարում են կրակի դեմ: Նրանց օգնում են բնակիչները: Այստեղ է նաև ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Այժմ վտանգն անցել է, մնացել են ծխացող օջախներ, հրշեջները գիշերը կիրականացնեն հերթապահություն: Այրվել է բավականին ընդգրկուն տարածք:

Տեղում է եղել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհանգստացած էր Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի համար:

Տեղում է նաև քաղաքապետ Հայկ Մարությանն, ով նշեց, որ հրդեհի պատճառների մասին հարցերի պատասխանները կտա հետաքննությունը: Նա նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կմասնակցեն նաև քաղաքապետարանի ջրցան մեքենաները: