Մեծ Բրիտանիայի Բոլթոն քաղաքում մայր կարապը վշտից մահացել է, երբ կարգազանցները կոտրել են նրա ձվերը։
Աղյուսներով հարվածելով՝ նրաք 6 ձվից կոտրել են 3-ը։ Ենթադրվում է, որ արուն անհետացել է սթրեսի պատճառով։
Ըստ վայրի բնության ակտիվիստերի, որոնք հսկում էին կարապին, ևս 2 ձու անհետացել է, արդյունքում մնացել է միայն մեկը։
Մասնագետների խոսքով՝ երբ զուգընկերն անհետանում կամ սատկում է, մյուսը սգում է նրա կորուստը։
«Սա չափազանց տխուր միջադեպ է, և մենք վշտացած ենք կարապի մահվան լուրից։ Մենք հետաքննում ենք կատարվածը և հորդորում ենք նրանց, ովքեր ունեն որևէ տեղեկատվություն, զանգահարեն թեժ գիծ»- հայտարարել են կենդանիների պաշտպանության թագավորական միության ներկայացուցիչները (RSPCA)։
Կարապները, նրանց բներն ու ձվերը պաշտպանված են 1981թ․-ի՝ «Վայրի բնության և գյուղական տարածքների մասին» օրենքով։